Տպել
18.05.2022
Այս ցուցադրությունը հայ կնոջ ուժի, ստեղծարար մտքի, դժվարագույն ժամանակներում ապրելու, հույս ներշնչելու նրա գերբնական ունակության մասին է. Վահան Նարիբեկյան
1 / 9

2021 թ. հունվարին մի խումբ հայուհիներ ստեղծել են «Կարի հույս Հայաստանի համար» հասարակական կազմակերպությունը՝ որպես սոցիալական ձեռնարկություն՝ օգնելու այն կանանց, ովքեր 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին կամ պատերազմի ընթացքում վերջիններս անաշխատունակ են դարձել:  «Sewing Hope for Armenia» ընկերությունն այսօր ապահովում է կայուն աշխատանք 14 արցախցի կանանց՝ սովորեցնելով նրանց պայուսակներ, նորաձեւության աքսեսուարներ եւ տան դեկորի արտադրանք ստեղծելու հմտությունները, որոնք իրենց վրա կրում են հայկական արվեստին բնորոշ զարդանախշեր:

Նախագծի հիմնական գաղափարը եւ կանանց կողմից ստեղծված արտադրանքը հասարակության ավելի լայն խմբերին ներկայացնելու նպատակով մայիսի 18-ին Ազգային ժողովի նախասրահում կազմակերպվել է արցախցի կանանց արտադրանքի ցուցահանդեսը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ խորհրդարանում ցուցահանդեսներ հաճախ են լինում, սակայն ներկայացված աշխատանքները յուրահատուկ են:

«Այս ցուցադրությունը հայ կնոջ ուժի, ստեղծարար մտքի, դժվարագույն ժամանակներում ապրելու, հույս ներշնչելու նրա գերբնական ունակության մասին է»,- ասել է նա:

Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ «Կարի հույս Հայաստանի համար» ՀԿ-ն լավագույն միտքն է, որ պետք է միավորի բոլորին՝ հաղթահարելու դժվարություններն ու կերտելու ամուր եւ համերաշխ պետություն:

«Sewing Hope For Armenia» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արեգ Խաստուրեցին, ներկայացնելով սոցիալական ձեռնարկության ստեղծման պատմությունն ու նպատակը, նշել է, որ հիմքում եղել է՝ կանայք օգնում են կանանց գաղափարը: Հատուկ այդ նպատակով էլ տեղադրվել է 10 կարի մեքենա, որը կանանց կապահովի աշխատանքով եւ հնարավորություն կտա գունազարդ ազգային գործվածքից պայուսակներ եւ աքսեսուարներ պատրաստել՝ լինելով իրենց մշակութային ժառանգության եւ արհեստագործության դեսպանները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...