Տպել
27.02.2006
Ինովացիոն զարգացումը օրենսդիրների քննարկման առանցքում

Ազգային ժողովի փետրվարի 27-ին մեկնարկած չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 38 օրակարգային հարցեւ 17 միջազգային պայմանագիր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ խորհրդարանականները օրակարգը հաստատելուց հետո անցան ներառված հարցերի քննարկմանը: Իսկ մինչ այդ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի բոլոր խումբ-խմբակցություններն ընդունել են Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը, եւ, ընդհանրապես, հայատյաց քաղաքականությունը դատապարտող հայտարարություն:

Խորհրդարանն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրինագիծը երրորդ ընթերցմամբ, նաեւ` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության համատեղ ջանքերով սահմանվել է ինովացիոն ոլորտում պետական քաղաքական ությունը:«Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունը, առեւտրի եւ տնտեսականզարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի ներկայացմամբ, առաջին քայլն է պետության համար գերակա եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ` նոր տեխնոլոգիաներ ներդնելու ճանապարհին: Ըստ նախագծի, ինովացիոն գործունեության պետական աջակցությունը պետք է իրականացվի տվյալ տարվա բյուջեում ընդգրկված տարեկան ծրագրով: Իսկ որպես աջակցության ուղղություններ սահմանված են վենչուրային եւ ներդրումային հիմնադրամների ու անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը,ֆինանսական աջակցությունը, ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաեւ կադրերի պատրաստումը: Այս ամենի համարֆինանսական աղբյուր են կարող հանդիսանալ պետբյուջեն,տեղական եւ միջազգային ներդրումները, վենչուրային հիմնադրամները: Նախագծի համահեղինակ Մհեր Շահգելդյանի խոսքերով,հինգ տարի առաջ իրենց կողմից շրջանառության մեջ դրված համանուն նախագծի սկզբունքները համահունչ են ներկայացված փաստաթղթին: Պրն. Շահգելդյանը կարծում է, որ գիտակրթական ուղղությամբ զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Նորա րարությունների ու նոր տեխնոլոգիաների ներդրման տեմպերը խիստ արագացել են, եւ իրավական համապատասխան դաշտի բացակայությունը խոչընդոտում է դրանց ներդաշնակ զարգացմանը: «Ապագային նայելու փոխարեն` նայում ենք անցլալին»,-բնորոշում է նախագծի համահեղինակը: «ՕԵ» պատգամավորի գնահատմամբ, չնայած առանձինծրագրերի իրականացմանը` չկա համակարգ. այն պետք է ստեղծել ամբողջությամբ:Այս ոլորտում խմբակցության նպատակները հեռահար են` հասնել մի մակարդակի, երբ ամուր կապ կստեղծվի գիտության, նորարարություններիու տնտեսության միջեւ, արտահանել բարձր տեխնոլոգիաներ: Ֆինանսավարկային բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր: Հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը եւս կարեւորեց ինովացիոն գործունեությունը խթանող օրենքի ընդունումը` համարելով այն լավ նախապայման հետագա զարգացման համար: Իսկ նախագծի հռչակագրայինբնույթը, ինչպես գնահատում են որոշ պատգամավորներ, տկն. Նաղդալյանը պայմանավորում է մի շարք սահմանո ւմներ ու հասկացություններ տալու անհրաժեշտությամբ: Ելույթ ունենալով հօգուտ ներկայացված նախագծի` պատգամավորները խոսեցին նաեւ գիտություն ու կրթության ոլորտներին առնչվող մի շարք խնդիրների, ֆինանսավորման փոքր ծավալների մասին: Նրանք համակարծիք են, որ ինովացիոն ճյուղի զարգացումն ու պաշտպանությունն ազգային անվտանգության խնդիր է: Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում էնախագծում ավելացնել բնագավառը կարգավորող` լիազոր մարմնիկազմավորման կարգը: Նրա գնահատմամբ, նաեւ բացթողում է Գիտությունների ազգային ակադեմիան օրինագծից դուրս թողնելու փաստը:Իսկ Թաթուլ Մանասերյանն առաջարկում էստեղծել կադրային տվյալների բանկ, կատարել մասնագետների հաշվառում` մասնագիտական կարողության մասին ճիշտ պատկերացում կազմելու նպատակով:Ներկայացնելով «Արդարություն» խմբակցության տեսակետը,Թաթուլ Մանասերյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախագծում անտեսված է սփյուռքի մասնագիտական ներուժն օգտագործելու մասին դրույթը: Ըստ պատգամավորի, այն շատ ավելի կարեւոր է, քան նյութականը:Ընդդիմադիր խմբակցության անդամն ասում է, որ այս նախագիծը փոխկապակցված է մի շարքօրենքների հետ եւ որ այն պետք է ներկայացվեր փաթեթով:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս նախաձեռնությունը գնահատեց որպես «ուշացած զղջում», քանի որ «Օրինաց երկիր» խմբակցությունը դեռ 2001 թ. էրշրջանառության մեջ դրել այն: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով, մինչեւ չլինի հստակ պետական հայեցակարգ,զարգացման մասին խոսելն ավելորդ է լինելու: Կամ էլ բազմաթիվ ծրագրեր, ինչպես հիմա, մնալու են միայն թղթերի վրա` չիրագործված: Գիտության ոլորտում բարեփոխումները խթանելու համար զարգացման հայեցակարգի հետ անհրաժեշտ է ստեղծել նաեւ ենթակառույցներ, ապահովել կրթություն-գիտություն-արտադրություն շղթայի միջեւ կապ` չանտեսելով նաեւ մասնավոր հատվածը: ԱԺ նախագահը նույնպես կարծում է, որ ԳԱԱ-ն, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականներն ու գիտության զարգացմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ինովացիոն գործունեությունը զարգացնելու գործում: Այս, ինչպես նաեւ մի շարք այլբացթողումներ առաջիկայում դեռ կշտկվեն, կարծում է Արթուր Բաղդասարյանը եւ հույս հայտնում, որ 2007 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված կլինեն ինովացիոն գործունեության պետական աջակցության նպատակով ֆինանսական միջոցներ: Աժ նախագահը օրնեսդիրների ուշադրությունը հրավիրեց այն տվյալների վրա, որ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել են 500-ից ավելի գիտնականներ:Նաեւ, որ տեխնիկական ու ճշգրիտ գիտությունների գծով դոկտորական ատենախոսությունների թիվը կտրուկ նվազել է: Պրն. Բաղդասարյանը, ելնելով խնդրի կարեւորությունից, անհրաժեշտ է հմարում առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո կազմակերպել խորհրդարանական լսումներ: Հարցը քվեարկության կդրվի քառօրյայի հաջորդ նիստում:

Պատգամավորների դատին ներկայացվեց նաեւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատրելու մասին» գործադիր իշխանության հեղինակած օրենքի նախագիծը: Նախագծովփոքր ՀԷԿ-երի կողմից եւ վերականգնող աղբյուների կիրառումից արտադրվող էլեկտրաէներգիայի գնման երաշխավորվող ժամկետ է սահմանվում 15 տարին` սկսած գործունեության լիցենզիա ստանալու օրվանից: Մինչ այսօր ժամկետի հետ կապված անհավասարություն կար:

Քառօրյան կշարունակվի փետրվարի 28-ին:


27.02.2006
Հայտարարություն
Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրից Ադրբեջանին բռնակցված հայաբնակ տարածքների նկատմամբ  հետեւողականորեն կիրառվել է հայաթափման քաղաքականություն: 1988 թվականի փետրվարից խորհրդային, ապա նաեւ անկախ Ադրբեջանի իշխանությունները  սանձազերծեցին այս քաղաքականության մի նոր արյունոտ փուլ, որի ...