Տպել
19.05.2022
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Սարգիս Խանդանյան
1 / 4

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում եւ թե՛ տարածաշրջանում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին, որին մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Freedom House-ի կողմից իրականացվող ծրագրերը բավականին արդյունավետ են: Նա նշել է, որ Հայաստանը հետեւում է կազմակերպության բոլոր զեկույցներին՝ ընդգծելով, որ դրանք, ինչպես նաեւ մյուս միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները, ուղենիշային են Հայաստանի համար:

Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպան կազմակերպությանը վերջին շրջանում կազմակերպած խոսքի ազատությանն առնչվող արդյունավետ քննարկումների համար: Նրա խոսքով՝ գործադիրի եւ օրենսդիրի ծրագրերում է ունենալ մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների ռազմավարության ամբողջական հայեցակարգ: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է 2020 թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նաեւ անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին:

Մարկ Բեհրենդտը նշել է, որ բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում եւ լավ է ճանաչում Հայաստանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհում բավականին դժվարին ժամանակներ են: Մարկ Բեհրենդտի խոսքով՝ Freedom House-ը կշարունակի աշխատել՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաեւ կաջակցի նոր գաղափարների իրագործմանը: Կազմակերպության համար կարեւոր է թե՛ Հայաստանը եւ թե՛ տարածաշրջանը: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...