Տպել
24.05.2022
Նախատեսվում է 2023 թ. անցում կատարել քրեական գործերով վարույթի էլեկտրոնային ռեժիմին. Արդարադատության փոխնախարար
1 / 1

«Դատախազության մասին» օրենքի սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարգավորումներով նախատեսվում են նաեւ տեղեկատվության տարածման եւ հրապարակման այլ գործիքակազմեր, որոնք առավել համահունչ են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի միտումներին:

Ուստի, Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել վերոնշյալ օրենքում եւ թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում:

Պատգամավորները կարեւորել են առավել արդյունավետ իրազեկման միջոցների կիրառումը: Անդրադարձ է եղել թղթային ձեւաչափով ծանուցումների ստացմանը:

Զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է 2023 թ. անցում կատարել քրեական գործերով վարույթի էլեկտրոնային ռեժիմին, որն առավել արդյունավետ կդարձնի գործընթացը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...