Տպել
24.05.2022
Գործադիրն առաջարկում է կանոնակարգել թանկարժեք իրերի ժամանակավոր ներմուծման եւ արտահանման հավաստագրերի տրամադրման հետ կապված խնդիրները
1 / 2

1990 թ. ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման եւ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին վերապահելու իրավական հիմքերի ապահովմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ մայիսի 24-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքով սահմանվում են Առեւտրաարդյունաբերական պալատի գործառույթները, սակայն նախատեսված չէ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն: Մինչդեռ, միջազգային պրակտիկայում նման հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:

Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել եւ համակարգել «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործումը, ինչպես նաեւ կանոնակարգել թանկարժեք իրերի, մասնավորապես, մշակութային գործերի եւ երաժշտական գործիքների ժամանակավոր ներմուծման եւ արտահանման հավաստագրերի տրամադրման հետ կապված խնդիրները:

Ներկայացնելով օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Նարեկ Ղահրամանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...