Իրականացվում է սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցում. Արմեն Փամբուխչյան
1 / 1
Պատգամավոր Ալխաս Ղազարյանն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել է, թե հանրային իրազեկման տեսանկյունից ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվում վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի, ցնցումների ֆոնին բնակչության անհանգստությունը փարատելու համար:
Արմեն Փամբուխչյանի ներկայացմամբ՝ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվում են հանրակրթարանների, դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաեւ մասնավոր հիմնարկների անձնակազմի ուսուցում, որից հետո պարտադիր իրականացվում է տեղահանման վարժանք: Հիմնական ուշադրությունը դարձնում են սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
25.05.2022 Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանն աշխատանքային այցով Լիտվայում են
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 24-25-ն աշխատանքային այցով եղել են Լիտվայի Հանրապետությունում: Հայ խորհրդարանականները Վիլնյուսու...
25.05.2022 ԱՄՆ կատարած այցը ռազմավարական երկխոսության շրջանակում է եղել. ԱԳ նախարարը՝ Լիլիթ Մինասյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Մինասյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է ներկայացնել մայիսին ԱՄՆ կատարած այցի մանրամասները: ԱԳ նախարարը պատասխանել է, որ 2019 թ. որոշում է կայացվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ձեւաչափը բարձրացնել ռազմավարական երկխոսության ...
25.05.2022 Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: Ճեպազրույցներին կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ...
25.05.2022 Թուրքիան հարաբերությունների կարգավորումը սինքրոնացնում է Ադրբեջանի հետ, դա կառուցողական չէ. Միրզոյան
Պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից ու այս պահին առկա արդյունքներից: Խորհրդարանականը նախարարին հարցրել է, թե արդյո՞ք առաջիկայում հավանական է, որ Հայաստանում հանդիպում տեղի ունենա: Մանրամասները` տեսանյութում:...
25.05.2022 ԼՂ հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք, որ դա իրավունքի խնդիր է. Վարչապետ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որում Ալիեւն ասել էր, որ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներ...
25.05.2022 Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բավականին թափանցիկ եւ հրապարակային է. Արարատ Միրզոյան
Լիլիթ Կիրակոսյանի հարցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին վերաբերել է խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացին: Արարատ Միրզոյանը նշել է, որ այն, ինչ, ըստ էության, կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ եւ հրապարակային է: Կան մի քանի ուղղություններ, որոնցով արդեն իսկ ունեն...
25.05.2022 Ընդդիմության գործողությունների վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մայիսի 25-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի` չունենալով ժողովրդի աջակցությունը փորձում է ա...
25.05.2022 Հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն արե՞լ է. Սերգեյ Բագրատյան
Նախորդ շաբաթ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն է իրականացրել. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ապա հետաքրքրվել, թե արդյո...
25.05.2022 Գաղափարական եւ քաղաքական հիմք տեղական ինքնակառավարման մարմինների համար
Սա համակարգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ թույլ կտա ներդաշնակեցնել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների համար գաղափարական եւ քաղաքական հիմքն են. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` երկրորդ ընթ...
25.05.2022 ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Մայիսի 25-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ...
25.05.2022 ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ին` ժամը 14:15-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Մայիսի 25-ին` ժամը 14:30-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաս...
25.05.2022 Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացմա...