Տպել
01.06.2022
Քննարկվել է 2021 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կատարողականը
1 / 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 5 ծրագիր: Ծախսերը կազմել են 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 92.3 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ՀՀ ԲՏԱ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 21.4 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, մանրամասն ներկայացնելով յուրաքանչյուր ծրագրի միջոցառման կատարողականները, ասել է, որ էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 2 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 83.9 տոկոսը:

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում ընկերություններին տրամադրված դրամաշնորհների քանակը 38 է, որից նորարարական դրամաշնորհների քանակը` 23: Միջոցառման ծախսերը կազմել են 949.3 մլն դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:

Պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի շրջանակում օգտագործվել է շուրջ 1.2 մլրդ դրամ` ապահովելով 98.1 տոկոս կատարողական:

Ռազմաարդյունաբերության համալիրի ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, կատարողականը` 100 տոկոս:

Բնագավառում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ծախսերը կազմել են 848.7 մլն դրամ, կատարողականը` 97.5 տոկոս:

Ռոբերտ Խաչատրյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են տարբեր ծրագրերի միջոցառումների իրականացմանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցերը վերաբերել են ձեռներեցների վերապատրաստման «Վիրտուալ կամուրջ» ծրագրին, կիբեռանվտանգության եւ այլ խնդիրներին: «Պետությունը պետք է ունենա իր կիբեռանվտանգության կենտրոնը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ ԲՏԱ նախարարն իր համաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ եւ տեղեկացրել կատարվող աշխատանքների մասին:

Վերապատրաստման ծրագրի առնչությամբ Հակոբ Արշակյանն ընդգծել է բնագավառի մասնագետների հիմնարար վերապատրաստման անհրաժեշտությունը: Նախորդ տարվա համեմատ 8000 մասնագետ է վերապատրաստվել, ինչը, ըստ ԱԺ փոխխոսնակի, մեծ հաջողություն է:

«Վերապատրաստման միջոցով երեք մասնագետից մեկն աշխատանք է գտել»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ռոբերտ Խաչատրյանն ասել է, որ հաշվի կառնվեն Հակոբ Արշակյանի բոլոր դիտարկումները:

Հարցը քննարկվել է Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 1-ի համատեղ նիստում: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...