2015 թ. մինչ օրս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնք միավորվել է՝ դառնալով 79 խոշորացված համայնք: Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին՝ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր: Այս մասին ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը՝ հունիսի 8-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Լսումների թեման ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծն էր, որը վերաբերում է համայնքների խոշորացմանը:
«Համայնքների խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընթացի արդյունքում լուծվում են բազմաթիվ կարծրացած հիմնախնդիրներ: «Արդեն խոշորացված համայնքների բնակչությունը ժամանակի ընթացքում գործընթացի դրական արդյունքները վեր է դասում փոքր տեղային հարցերից: Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, որին, համոզված եմ, ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,- նշել է պատգամավորը՝ անդրադառնալով համայքների խոշորացման գործընթացի վերաբերյալ փոքրաթիվ բացասական կարծիքներին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում կձեւավորվեն միավորված համայնքներ՝ Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը եւ Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնք, որն իր մեջ կմիավորի Ալավերդին, Ախթալան եւ Օձունը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնք, որը կներառի Տաշիրը, Մեծավանը եւ Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնք, որը կներառի Սիսիանը եւ Գորայքը: Նշվել է, որ խոշորացվելու են մեկ անգամ արդեն խոշորացված համայնքները:
Համայնքների միավորման արդյունքում Թալին համայնքը կունենա 37.600, Ճամբարակը՝ 15.000, Ալավերդին՝ 42.000, Տաշիրը՝ 28.000 եւ Սիսիանը՝ 31.000 բնակչություն: Ըստ Վաչե Տերտերյանի՝ համայնքների խոշորացման գործընթացի նպատակն արդյունավետ ՏԻՄ համակարգ ունենալն է, ոչ թե տնտեսելը: Փոխնախարարը ներկայացրել է այդ մասին հավաստող տվյալները:
Ելույթներ են ունեցել լսումների մասնակիցները՝ հիմնականում դրական գնահատելով համայնքների խոշորացումը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գնահատմամբ՝ համայնքների խոշորացումը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ գումարներ հավաքագրվեն, եւ դրանց ճիշտ բաշխման միջոցով որոշակի աշխատանքներ կատարվեն համայնքների բնակավայրերում: Պատգամավորն ընդգծել է, որ այս տարի կապիտալ ծախսերն ավելացել են 62 տոկոսով:
«Հիմա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը Ֆինանսների նախարարության հետ աշխատում է հաջորդ տարվա մեր պետական բյուջեի վրա: Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը եւս ռեկորդային աճ են արձանագրելու այս տարվա համեմատ. նվազագույնը մի քանի տասնյակ տոկոսով ավելի կլինեն, քան այս տարվանն է»,- ասել է Գեւորգ Պապոյանը:
Ըստ նրա՝ դա վերաբերում է նաեւ սուբվենցիոն ծախսերի ավելացմանը: Պատգամավորը վստահեցրել է, որ համայնքների կողմից ներկայացված եւ մարզպետարանների հավանությանն արժանացած բոլոր խելամիտ սուբվենցիոն ծախսերն իրենց ֆինանսավորման միջոցները կգտնեն:
«Հաջորդ տարվա համար մեր կապիտալ ծախսերն ու սուբվենցիային ուղղվող գումարների ծավալը շատ ավելի բարձր են լինելու, քան 2022 թվականին է»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ նկատելով, որ դա համայնքներին հնարավորություն կտա էականորեն ավելացնել այն ծրագրերն ու ծախսերը, որոնք մտադիր են իրականացնել:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է մարզում տեղի ունեցած դրական փոփոխությունները, որոնք համայնքների խոշորացման արդյունք են: Մարզն այժմ բաղկացած է Գյումրի քաղաքից եւ 5 խոշորացված համայնքից: Մինչ խոշորացումը մարզը բաղկացած է եղել 3 քաղաքից եւ 116 գյուղական բնակավայրից: Համայնքների խոշորացման գործընթացը մարզում տեղի է ունեցել նախորդ տարի: Ըստ մարզպետի՝ գործընթացի արդյունքում փոխվել է Շիրակի մարզի դիմագիծը, հավասարաչափ են բաշխվում պետական միջոցները, առավել արդյունավետ է իրականացվում վերահսկողությունը:
Ամփոփելով լսումները՝ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար, անդրադարձել հնչած առաջարկներին:
Միավորման արդյունքում առաջարկվում է ձեւավորել 5 համայնք՝ 141 բնակավայր
2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 72 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջող...
Կառավարությունը լրացում է առաջարկում ՀՀ հողային օրենսգրքում
Պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով ու անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով. ընդգծել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը եւ ...
2021 թ. ՄԻՊ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերն աճել են՝ կազմելով 12.6 տոկոս
2021 թ. ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է վերապահված գործառույթները. նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: Այն քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-...
Լրացում եւ փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում
«Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 2022 թ. հունվարի 18-ին եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն ի հայտ են եկել որոշակի օրենսդրական բացեր, որոնք լրացնելուն է միտված ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ...
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովեն լիազորող նորմեր: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում հարցը ներկայացրել է...
Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի եւ' ենթաօրենսդրական ակտերն ընդո...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ ար...
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գործադիրն առաջարկում է բարելավել տնտեսվարողների գործունեության պայմանները
Գործող ընթացակարգի համաձայն՝ անձը, որը ցանկանում է զբաղվել առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեությամբ, այդ մասին ծանուցում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ ...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Առաջարկվում է միասնականացնել իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը
Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունել...
Սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին եւ ապահովելով սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի եւ իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի Կառավարության կողմից: Այս մասին տ...
Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորները կունենան իրենց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն
Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի եւ նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի եւ պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 1...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...