Տպել
09.06.2022
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ
1 / 3

Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտացված խնամք եւ սոցիալական ծառայություններ:

Այդ եւ այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում:

Սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման եւ սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար Կառավարությունն առաջարկում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: Սահմանվում են պետական վկայագիրը եւ աջակցության քարտը: Դրանք կտրամադրվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ նպատակ ունենալով հոգալ նրանց առաջնային կարիքները, ապահովել սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության գույքով:

Սահմանվում են նաեւ սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե նախարարությունն ինչպիսի ծրագրեր է նախատեսում իրականացնել հաջորդ տարի: Զեկուցողը նշել է, նախարարությունը նոր ծառայություններ կիրականացնի 2023 թ. սկսած: Նախատեսվում է փորձարկել պիլոտային ծրագրեր, որոշակի սոցիալական խմբերի համար բանկային քարտի միջոցով պարենի գնման հնարավորություն ստեղծել:

Հարակից զեկույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը նշել է, որ հանձնաժողովը, կարեւորելով բարեփոխումների անհրաժեշտությունը, նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են նաեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով ու անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն ներկայում բացակայում են ծրագրերը սոցիալական ճանաչելու չափանիշները: Դրանք մշակելու ընթացքում ակնհայտ է դարձել, որ առանց համապատասխան ընթացակարգերի՝ սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն: Ուստի, Կառավարությունը լրացում է առաջարկում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, այն է՝ Հայաստանի Հանրապետության 2001 թ. մայիսի 2-ի հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը «չափանիշները» բառից հետո լրացնել «եւ ընթացակարգը» բառերով:

Հարակից զեկույցում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ փոփոխությունը կարեւոր է, այն միտված է լուծելու ներդրումային եւ սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները: Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը քննարկել է նախագիծը եւ տվել է դրական եզրակացություն:

Նախագծերն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստում եւ ընդունվել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...