Տպել
09.06.2022
Օրենսդրական նախագծերով կապահովվեն լիազորող նորմեր
1 / 1

Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաեւ Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նախագծերը ներկայացվել են` ապահովելու լիազորող նորմերը, որպեսզի Սահմանադրությամբ լիազորված մարմինը` նախարարությունը, կարողանա լավարկել իրավակիրառ պրակտիկայում առաջացած բոլոր խնդիրները` համապատասխանաբար ընդունելով ենթաօրենսդրական ակտեր:

Հստակեցվել են Աջակցող միջոցների տրամադրման կարգը, դրանց նվազագույն չափորոշիչները եւ գնային սահմանման մեխանիզմները: Լիազոր նորմեր են ստեղծվել նաեւ այն գործիքակազմի համար, որոնք թույլ կտան գնահատելու անձի ֆունկցիոնալությունը:

Ըստ հիմնական զեկուցողի` կվերափոխվի գործող բժշկասոցիալական փորձաքննության մոդելը, կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, իսկ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են անհրաժեշտ մասնագիտական գործիքակազմ ապահովելու համար: Զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ընտանեկան օրենսգիրք եւ «Երեխաների իրավունքների մասին» օրենքներից բխող շուրջ երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերով սահմանված են շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների տիպերը, այլընտրանքային խնամքի կազմակերպման ձեւերը, չափորոշիչները:

Գործող ենթաօրենսդրական ակտերի համար լիազորող նորմեր ապահովելու նպատակով Կառավարությունը նախաձեռնել է լրացումներ եւ փոփոխություններ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները, նշել է, որ առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովվեն հիմքեր, ինչը թույլ կտա դրանք հետագայում վերամշակել` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված նորմերին ու սկզբունքներին: 
  
Օրենսդրական նախաձեռնություններն օրվա ընթացքում քննարկվել են նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...