ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2020 թ. համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգման փուլ՝ գրանցելով 5.7 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի վերականգնմամբ: 2021 թ. տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի որոշակի բարելավում՝ ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.7 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ 1,683,831,463.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 2,004,300,990.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 320,469,527.2 հազար դրամ:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջությամբ, պետական պարտքի սպասարկումը դարձել է կառավարելի:
Հարկաբյուջետային քաղաքականության ուղղությանը համահունչ հարկային եկամուտները ՀՆԱ-ում բարելավվել են, իսկ ծախսերը ՀՆԱ-ում՝ նվազել: 2021 թ. հարկային վարչարարության եւ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել է 0.3 տոկոսային կետով եւ կազմել ՀՆԱ-ի 22.7 տոկոսը: Պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2020 թ. նկատմամբ նվազել է 1.9 տոկոսային կետով՝ կազմելով 28.7 տոկոս, որում ընթացիկ ծախսերի կշիռը նվազել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 25.6 տոկոս:
ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների եւ ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արդյունքում ձեւավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 99.6 տոկոսով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8 տոկոսով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ: Հաշվետու տարում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական եւ ժամանակին կատարումը:
2020 թ. համեմատ 2021 թ. պետական բյուջեի եկամուտներում 5.5 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 2.7 եւ 2.8 տոկոսային կետով: 2021 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,587.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 100.2 տոկոսով ապահովել են ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թ. համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.6 տոկոսով կամ 201.7 մլրդ դրամով: Հաշվետու տարում գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ:
2021 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի, եկամտային հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները 2021 թ. կազմել են 146.7 մլրդ դրամ՝ 22.2 տոկոսով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները՝ 915.8 մլն դրամ՝ 35.1 տոկոսով կամ 237.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, իսկ եկամտային հարկի գծով՝ 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Պատասխանելով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ դժվար կանխատեսելի է, թե մինչեւ այս տարվա վերջ ինչպիսին կլինի դրամի փոխարժեքը մեր երկրում:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նույնպես անդրադարձել է դրամի փոխարժեքին, կարեւորել դրա կայունացման ապահովումը:
Գեւորգ Պապոյանը հարակից ելույթում կարեւորել է 2021 թ. պետական բյուջեի կատարողականի բարձր ցուցանիշը, ինչպես նաեւ ընդգծել է կապիտալ ծախսերի բարձր կատարողականը, ինչը, ըստ նրա, կարեւոր նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում:
Մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մի շարք խնդիրների, մատնանշել դրանց լուծման որոշակի ուղիներ: Նա շեշտադրել է գործազրկության նվազեցման կարեւորությունը, ինչն արձանագրված է փաստաթղթում:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց
Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստ...
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերո...
Քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2022 թ. առաջին եռամսյակի կատարողականը
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: 2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել է տնտեսական աճ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ դրա ա...
Քննարկվել են ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կանոնակարգող ընթացակարգերը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Քննարկվում է «ՀՀ կ...
Կներդրվեն մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ
Դատական օրենսգիրքը, հատկապես` 2020 թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն, հատկապես` մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կար...
Նախատեսվում է ձեւավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարա...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 314 սրահում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 13-ին` ժամը 14:00-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ` հետյալ օրակարգով: Հունիսի 13-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա ...