National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.06.2022
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրինագծերը
1 / 2

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հունիսի 15-ին քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի նախագիծն անփոփոխ է մնացել:

Փոփոխությունների ընդունման արդյունքում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի 2015 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով ամրագրված կանոնակարգումներին: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները դրական էին:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրինագծերը: 
 
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն ավարտել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները:


15.06.2022
Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. ասել է ԻԻՀ նախագահը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշա...

15.06.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հրավերով Հայաստանում է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներ...

15.06.2022
ԱԺ հերթական նիստում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությունները
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական դրամատունն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: 2021 թ....

15.06.2022
Շարունակվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը շարունակվել է ԱԺ հունիսի 15-ին հերթական նիստում: Տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Պատգամավորը...

15.06.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 16-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: Ճեպազրույցներին կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ...

15.06.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողո...

15.06.2022
Ինչու՞ է նոր հիմնանորգված ճանապարհը դարձել ոչ երթեւեկելի. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվել է Սյունիքի Տաթեւ-Աղվանի նոր հիմնանորոգված ճանապարհի հատվածին: «Ինչու՞ է նոր հիմնանորոգված Տաթեւ-Աղվանի ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել, եւ տվյալ հատվածը դարձել ոչ երթեւեկելի»,- հարցրել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը: ՀՀ տարածքային կառավարման ...

15.06.2022
Հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայում լինի. Բաբկեն Թունյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է վերջին շրջանում դրամի զգալի արժեւորմամբ: Նրա խոսքով` տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021 թ. համեմատ` 20 տոկոսով: Պատգամավորը հետաքր...

15.06.2022
Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է հաշմանդամություն ունեցող օդաչուների վնասի հատուցման հարցով
Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է «Հայկական ավիաուղիներ» լուծարված կազմակերպության հաշմանդամություն ունեցող օդաչուների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, որոնք զրկվել են վնասի հատուցման ամենամսյա վճարներից: Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է՝ խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ո՞ր փ...

15.06.2022
Լենա Նազարյանի հարցը` մի շարք գյուղերում առկա խմելու ջրի խնդրի վերաբերյալ
Հունիսի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է հայաստանյան մի շարք գյուղերում առկա խմելու ջրի խնդրով: Պատգամավորն ընդգծել է, որ կան գյուղեր, որ ...

15.06.2022
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ...

15.06.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Եզրափակիչ ելույթում վարչապետը շնորհակալություն է հայտնել 2021 թ. բյուջեի կատարարման հաշվետվության շահագրգիռ քննարկումների համար: Գործադիրի ղեկավարը փաստե...

15.06.2022
2021թ. ԿԳՄՍ-ն իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառմամբ
ԿԳՄՍ նախարարությունը 2021 թ. իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառումով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 174,8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97,7 տոկոսը՝ 2020 թ. 95 տոկոսի դիմաց: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 15-ի ԱԺ հերթական նիստում: Իր ելույթում նախ...

15.06.2022
Քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Ծախսերը կազմել են 201.4 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 94.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել ճանապարհային ցանցի բարելավման, տարածքայ...

15.06.2022
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ...

15.06.2022
Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
2021 թ. պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբ...

15.06.2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ ծանոթության համար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am