Տպել
16.06.2022
Կարգավիճակն ինքնանպատակ չէ, եւ ԼՂ հակամարտության էությունը չպետք է մոռանալ. Արուսյակ Ջուլհակյան
1 / 5

Արցախյան հարցն ի սկզբանե եւ միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի, անվտանգության հարց: Վարչապետն ասել է այն, ինչն ի սկզբանե միշտ եղել է հակամարտության հիմքում. մենք գնում ենք արցախահայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության ուղղությամբ, եւ այդ համատեքստում մեզ համար կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց. ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հնչեցրած պարզաբանմանը վերաբերող լրագրողների հարցին պատասխանելով:

Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմամբ՝ ըստ վարչապետի՝ կարգավիճակը չպետք է լինի մեզ համար նպատակ, այլ պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունը եւ իրավունքներն ապահովելու համար:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով ՀՀ վարչապետի ելույթը, նշել է, որ փորձ է արվում փակել այն ճեղքը, որը կար հանրության եւ, ըստ էության, բանակցության գործընթացի միջեւ: «Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացից: Համախմբվելու համար խաղաղության օրակարգի շուրջ՝ կարեւոր է, որ բոլորս իմանանք, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում Արցախի հարցի շուրջ, եւ ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք՝ կառավարելով բոլոր այն ռիսկերը, որոնք առաջացել են»,- ասել է պատգամավորը:

Ընդգծվել է նաեւ, որ խոսելով հետքայլի մասին՝ պետք է հասկանալ, թե ինչ ելակետային տվյալներ են եղել, եւ հետքայլ ասելով՝ ինչ պետք է հասկանալ:

«Կարգավիճակն ինքնանպատակ չէ, եւ ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ»,- շեշտել է Արուսյակ Ջուլհակյանը:

Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ առաջնորդվում են Արցախի ժողովրդի իրավունքների իրացման եւ անվտանգության երաշխավորման ճանապարհով:

«Մենք խոսում ենք շարունակական գործընթացի մասին. Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018 թ., երբ նա հայտարարել է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, ըստ էության, պատերազմն անխուսափելի է, եւ մեր առջեւ դրվել են պայմաններ, որոնք անընդունելի են ՀՀ-ի համար: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Եւ հիմա բանակցային գործընթացներում կան հստակ ամրագրված սկզբունքներ, որոնք այն ժամանակվա ՀՀ իշխանություններն ընդունել են բանակցային հիմք: Մենք չէինք կարող հաշվի չառնել այս ամենը: Հիմա էլ բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ իրավունքների իրացման համար, որոնցից պետք է բխեցնել կարգավիճակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մամուլում հրապարակված տեղեկատվությանը, համաձայն որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, եւ շրջանառվում են, մասնավորապես, Աննա Վարդապետյանի եւ Վլադիմիր Վարդանյանի անունները: Խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ հաստատված որոշման մասին հասարակությունը կտեղեկանա առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ կան քննարկումներ, որոնք հանրային պահանջի արդյունք են: Բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, եւ թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: «Խմբակցության տարբեր պատգամավորներ ունեն տարբեր կարծիքներ, սակայն որոշում դեռեւս չկա»,- ասել է պատգամավորը:

Ծովինար Վարդանյանը թեմայի վերաբերյալ հավելել է, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, ու արդեն որերորդ անգամն է՝ նա չի մասնակցում հանձնաժողովի նիստերին: Հանձնաժողովի նախագահին մանդատից զրկելու հարցը խմբակցության ներսում դեռ չի քննարկվել:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին չեն մասնակցել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...