Տպել
16.06.2022
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներն Իրանում են
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Ռուստամ Բաքոյանը հունիսի 16-ին Իրանում հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն եւ կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Ընդգծվել է Իրանի իշխանության եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, նշվել, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:

Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին, մի շարք հումանիտար խնդիրների լուծման կարեւորությանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաեւ Թավրիզում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:


16.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջեւ 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ ...

16.06.2022
Կարգավիճակն ինքնանպատակ չէ, եւ ԼՂ հակամարտության էությունը չպետք է մոռանալ. Արուսյակ Ջուլհակյան
Արցախյան հարցն ի սկզբանե եւ միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի, անվտանգության հարց: Վարչապետն ասել է այն, ինչն ի սկզբանե միշտ եղել է հակամարտության հիմքում. մենք գնում ենք արցախահայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության ուղղությամբ, եւ այդ համատեքստում մեզ համար կարգավիճակը պետ...