Տպել
17.06.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
1 / 6

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետեւողական բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման գործում իրագործվել են, այդ թվում` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա չլուծված հումանիտար խնդիրներին: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցի վրա: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կգտնվի այս մարդկանց հայրենադարձման հարցում:

Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին, նշել, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները: Նա ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...