ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:
«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, եւ, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, ով ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է:
Մեկ այլ հայ ուժեղ կին` Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչեւ 1921 թ.` նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը:
Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբեւէ, բայց դեռեւս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:
Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին:
Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը` վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերում:
Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին եւ մարտահրավերներին:
Ագրեսիվ պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղահանվել եւ ապաստան ստացել ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են:
Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց եւ աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց եւ աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետեւանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց եւ աղջիկների վրա:
Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները եւ հարեւան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի եւ բռնության օգտին` գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հունիսի 23-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Առցանց հաղորդակցության վերահսկողությունը սպառնալիք լրատվամիջոցների բազմակարծությանը, տեղեկատվության ազատությանը եւ մարդկային արժանապատվությանը» թեմայով քննարկման ժամանակ: «Տ...
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. ասել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքակա...
Ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը. Վահագն Հովակիմյան
Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է ««ՀՀ ընտրական ...
Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխում...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...