Տպել
29.06.2022
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
1 / 5

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Հարցն ԱԺ հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը մանրամասնել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Թեկնածու Արտակ Կրկյաշարյանը կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ ու անզիջում պայքարը ժողովրդավարական եւ իրավական պետությունների առաջնային խնդիրներից մեկն է: Այս առումով նա հատկանշական է համարել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթգ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ առանձնահատուկ կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման եւ շարունակական զարգացման տեսանկյունից կարեւորվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը: Թեկնածուի կարծիքով՝ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր մակարդակի կհասցնի ոլորտում պայքարի արդյունավետությունը: Այս համատեքստում Արտակ Կրկյաշարյանը կարեւորել է հակակոռուպցիոն պալատի եւ նրա դատավորների դերը: Թեկնածուի համոզմամբ՝ ընտրվելու դեպքում իր փորձն ու մասնագիտական գիտելիքները թույլ կտան պատշաճ իրականացնելու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պարտականությունները:

Հաջորդ թեկնածու Մուշեղ Հարությունյանը, անդրադառնալով արդարադատական համակարգի առանձնահատկություններին, դրանցից նշել է, մասնավորապես, որոշ գործերի ձգձգումները: Դա, ըստ նրա, կարող է հանգեցնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության նվազմանը, կասկածի տակ դնել կոռուպցիոն գործերի քննության ոլորտում պետության կարողություններն ու հանձնառությունները: Ուշացած արդարադատության առումով Մուշեղ Հարությունյանն առանձնակի ընդգծել է հակակոռուպցիոն պալատի գործունեությունն ու դերը: Նա նաեւ ներկայացրել է այն շարժառիթները, որոնք իր թեկնածությունն առաջադրելու հիմք են տվել եւ խոսել մասնագիտական գործունեությունից:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկած քայլերին: Նշվել է, որ 2018 թ. հետո արձանագրվել է կոռուպցիայի ընկալման համաթվի կտրուկ աճ: Դա նշանակում է, որ իշխանությունը կարողացել է հակակոռուպցիոն ռազմավարությունները մշակել այնպես, որ ոչ միայն ստեղծվել է հակակոռուպցիոն մարմինների շղթա, այլ նաեւ ձեւավորվել է կոռուպցիայի նկատմամբ հանրային ընկալում: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ ունի կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշենք, որ թեկնածու Լիլիթ Գրիգորյանը նիստին ներկա չի եղել:


29.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Ռուբիկ Հրանտի ...

29.06.2022
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները
Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Հովհան...

29.06.2022
Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խո...

29.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է թեկնածուների կենսագր...

29.06.2022
Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ
70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: Այս մասին հունիսի 29-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում տեղեկացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր. բոլորն էլ կողմ են քվեարկել: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շ...

29.06.2022
Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազի պաշտոնն, ընդհանրապես, իրավապահ համակարգում կարեւորագույն, առանցքային նշանակություն ունի: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնին է հավակնում կին թեկնածու: Դատախազության նոր կերպարը, դատախազությունը, որ նախ եւ առաջ կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումը եւ պահանջել...

29.06.2022
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարեւորել կառույցի անցած...

29.06.2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեությո...

29.06.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: ...

29.06.2022
Խորհրդի համաձայնությամբ կգումարվի արտահերթ նստաշրջան
ԱԺ խորհուրդը հունիսի 29-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

29.06.2022
Հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 29-ի ԱԺԽՈ-044-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...