Տպել
29.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները
1 / 3

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, մասնագիտական որակներն ու անցած ճանապարհը:

Թեկնածու Լուսինե Աբգարյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ որոշ նկատառումներ: Ըստ նրա՝ կոռուպցիան խախտում է իրավունքի գերակայությունը, ոտնահարում քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Բանախոսը շեշտադրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ստեղծումով կամբողջանա կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը կնպաստի կանխատեսելի արդարադատության միջավայրի ձեւավորմանն ու զարգացմանը:

Թեկնածու Սերգեյ Չիչոյանն իր ելույթում խոսել է հակակոռուպցիոն դատարանի դերի եւ նշանակության, ինչպես նաեւ դատական իշխանությունում տեղի ունեցող դրական եւ բացասական գործոնների մասին: Նա անդրադարձել է որոշ խնդիրների, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում: Սերգեյ Չիչոյանը բարձրաձայնել է նաեւ այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերոնշյալ ոլորտում` դատաիրավական բարեփոխումների շրջանակում: «Վերջին տարիների ընթացքում կարելի է փաստել, որ իշխանության 3 ճյուղերի կողմից գործադրած ջանքերի շնորհիվ դատավոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը համեմատության մեջ բավականին աճել է: Շուրջ 1 տարի առաջ ունեինք 230 գործող դատավոր: Կառավարության եւ ԱԺ-ի ջանքերի շնորհիվ թիվն ավելացել է՝ դառնալով 280»,- նշել է թեկնածուն:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի մյուս թեկնածուն՝ Կարեն Բատիկյանը, արտահերթ նիստին ներկա չի եղել:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...