Տպել
29.06.2022
Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու
1 / 1

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը: