Տպել
29.06.2022
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները
1 / 3

Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Հովհաննես Ռաֆիկի Ավագյանի , Կարեն Ալբերտի Բիշարյանի եւ Նելլի Նիկողոսի Հարությունյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրություններն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Հովհաննես Ավագյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն պալատի ապագա գործունեությանն ու անելիքներին՝ նշելով, որ հստակ գիտակցում է կոռուպցիայի դեմ հաստատակամ եւ անզիջում պայքար մղելու կարեւորությունը:

Թեկնածուն նշել է, որ երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, չի եղել որեւէ կուսակցության անդամ:  «2015 թ. իրականացնելով դատավորի առաքելություն՝ բոլոր դատական ակտերը կայացնելիս ղեկավարվել եմ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ իմ խղճով»,- ընդգծել է նա եւ հավելել, որ ընտրվելու դեպքում կրկնապատկելու է ջանքերը՝ դատավորի բարդ առաքելությունն իրականացնելիս:

Մյուս թեկնածուն՝ Կարեն Բիշարյանը, խոսել է արդարադատություն իրականացնելիս արդար գործելու գաղափարաբանական այն հենքի մասին, որով պետք է առաջնորդվի ՀՀ արդարադատության համակարգի ցանկացած ատյանի դատավոր: Թեկնածուի խոսքով՝ քրեական արդարադատության ոլորտի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի համար իր առաքելության կարեւոր պայմաններ են՝ առաջնորդվել բացառապես իրավունքի շահով, ինչպես նաեւ ապահովել հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հավասարակշռությունը:

Թեկնածու Նելլի Հարությունյանը կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը՝ անդրադառնալով հանրապետությունում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանն ու օրենսդրությանը: «Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի, որպեսզի կարողանա հավասարակշռող ուժ դառնալ մյուս ուժերին»,- ընդգծել է նա:

Թեկնածուն նաեւ նշել է, որ այս դժվար ժամանակահատվածում պատրաստ է ծառայել հայրենիքին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...