Տպել
29.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
1 / 3

Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի , Արսեն Սերժիկի Նիկողոսյանի եւ Արթուր Պարգեւի Սարգսյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրություններն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանն իր տեսլականն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դերի եւ նշանակության վերաբերյալ, անդրադարձել կառույցից հանրության սպասելիքներին, մասնագիտացված դատարանների կարեւորությանը:

Մյուս թեկնածուն՝ Արսեն Նիկողոսյանը, նշել է, որ կոռուպցիան ծանր հիվանդություն է, որի դեմ պետք է մղել անզիջում պայքար: Նա նաեւ նկատել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ գայթակղությունից: Թեկնածուն կարեւոր է համարել Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Շեշտադրվել է այն հանգամանքը, որ առաջին անգամ Հակակոռուպցիոն պալատը ձեւավորվելու է ընտրությունների միջոցով:

Թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն պալատի կարեւոր դերակատարությունը: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանը պետք է վերանայի այն դատական ակտերը, որոնք խաթարել են արդարադատությունը: Կարեւորվել է դատավորների համալրումը, ինչը հնարավորություն կտա թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

Արթուր Սարգսյանը կարեւոր է համարել արդարադատության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը:

Ազգային ժողովը հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...