«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով համակարգվում է հաշվեքննիչ մարմինների կողմից ստուգումների պլանավորման, կազմակերպման, իրականացման ընթացակարգային հարցերի ամբողջ բազմազանությունը: Հստակեցվում են նաեւ ստուգման նպատակները, արդյունքների ամփոփման, ինչպես նաեւ դրանց բողոքարկման ընթացակարգերը: Համաձայնագրի ընդունումը կարեւոր ներդրում կլինի հաշվեքննիչ մարմինների կողմից այս ստուգումների գործընթացը կանոնակարգված իրականացնելու ճանապարհին. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հուլիսի 4-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:
Ֆինանսների փոխնախարարը, ներկայացնելով վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, նշել է, որ այն նպատակ ունի կանոնակարգել անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների, տվյալ պարագայում՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի կողմից անդամ պետությունների հավաքագրած մաքսային վճարների բաշխման գործընթացի ճշտությունը:
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ եղել են առաջարկներ, ինչի արդյունքում օրինագիծը լրամշակվել է: Փոխնախարարը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը: Ըստ փոփոխության՝ սահմանվել է լիազորող նորմ, որով Կառավարությունը կկարողանա ընդունել կարգավորիչ գործիքներ մարդասիրական օգնությամբ ստացվող բժշկական արտադրատեսակների պահանջի ձեւավորման եւ բախշման համար:
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են:
Հանձնաժողովը քննարկված նախագծերին տվել է դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Առաջարկվում է հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում բացառապ...
Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 200.000 դրամի չափով. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստ...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողով...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Օրենսդրական փաթեթով փորձ է արվում վերականգնել սպառողների եւ տնտեսվարողների միջեւ վստահության միջավայրը. Գեղամ Գեւորգյան
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանն ու դրանց հետ կապված սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն է ուղղված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» ՓԲԸ եւ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի` առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնե...
«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ
44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում գործող վերականգնողական կենտրոնները մեծ զարգացում են ապրել, ձեւավորվել են նաեւ նորերը. նշել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հունիսի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում` պատասխանելով հանձնաժողովի նախագահի տեղակ...
Քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների...
Օրենսդրական նախաձեռնությամբ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը
ՀՀ քրեական դատավարության եւ քրեակատարողական նախկին օրենսգրքերում նախատեսված են եղել դրույթներ, որոնց համաձայն` ծանր հիվանդության հետեւանքով պատժից ազատելու, ինչպես նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերի առնչությամբ բժշկական հանձնաժողովները ներկայացրել են եզրակացությո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին
««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի հիմքում է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...