Տպել
14.07.2022
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Ալխաս Ղազարյանը լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:

Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված եւ պատշաճ քննությունն ապահովելու եւ համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխությունների իրականացմանը:

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում հստակ արձանագրված է, որ գործադիրն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը»,-ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում փոխնախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի գործարկմանը:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Նախաձեռնությունը նաեւ քննարկվել ու ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:


14.07.2022
33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը 1 շաբաթով հետաձգվել է՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության պատճառով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը: ԱԺ նախագահ Ալեն...

14.07.2022
Անչափ կարեւորում եմ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում. Ներսես Կոպալյան
2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավակ...

14.07.2022
Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գեւորգ Պապոյան
Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժո...

14.07.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լր...

14.07.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախա...

14.07.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

14.07.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող նախաձեռնությունները
Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդ...

14.07.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

14.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ...

14.07.2022
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակության անդամները Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությ...

14.07.2022
Փոփոխություններ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում
Ազգային ժողովը հուլիսի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ...

14.07.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը հուլիսի 14-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանի որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքաց...

14.07.2022
Խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

14.07.2022
Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 14-ի ԱԺԽՈ-046-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...