National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.07.2022
Նախատեսվում է կարգավորել այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը
1 / 11

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի եւ Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երեւան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթեւեկության կազմակերպմանը:

Քննարկումը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ եւ խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթեւեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտների` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` այլընտրանքային  փոխադրամիջոցների հարցն այսօր բավական խնդրահարույց է, եւ քննարկումը նպատակ ունի վեր հանել խնդիրները եւ համագործակցելով` դրանց լուծումներ տալ:  «Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է եւ հասկանալը, թե այդ առաջարկներից որոնք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաեւ օրենսդրական  կարգավորման առարկա են, եւ մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել են, որ խնդիր, իրոք, կա, եւ որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթեւեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթեւեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաեւ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթեւեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաեւ չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ եւ  ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:

Առաջարկ եղավ ուսումնասիրել այլ երկրների փորձը, այդ նպատակով քննարկում կազմակերպել:

Ամփոփելով քննարկումը` Վիլեն Գաբրիելյանը եւ Զարուհի Բաթոյանը նշել են, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն եւ նպատակահարմար համարվելու դեպքում կընդգրկվեն Ճանապարհային ոստիկանության մշակած օրենսդրական փաթեթում: «Կաշխատենք այս քննարկումը տանել ավելի արդյունավետ ճանապարհով, որպեսզի արդյունքներն ավելի շոշափելի լինեն»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը:
 


27.07.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am