Այս պահին, թեեւ հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի. այս մասին նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաեւ Նախիջեւանի ուղղությամբ: Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ մոտ 10 տարի առաջ Նախիջեւանում տեղակայված էր ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը, որը վերածվել է համազորային բանակի: «Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակն աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական գործընթացը բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, որը մեծ սպառնալիք է Հայաստանի համար»,- ընդգծել է նա:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Նախիջեւանի կողմից հարձակում տեղի ունենալու դեպքում արդյո՞ք կունենանք մեր ռազմավարական գործընկերների, միջազգային հանրության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատշաճ արձագանք եւ ռազմական օգնության տեսքով աջակցություն, նշել է, որ ակնկալիքները մեր ռազմավարական դաշնակցից եւ ՀՀ բարեկամ այլ երկրներից շարունակում են ե՛ւ ժողովրդի, ե՛ւ իրենց համար մնալ նույնը: «Այսինքն՝ ինչպես Հայաստանն է եղել բարեկամ եւ ստրատեգիական պատշաճ գործընկեր ու դաշնակից, կարծում եմ, որ սա այն պահն է, որ Հայաստանի նկատմամբ էլ պետք է լինի նույնանման աջակցություն»,- նշել է նա:
Խորհրդարանում հյուրընկալվել է Մալթայի ԱԳՆ ներկայացուցիչը
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 7-ին հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարարության գլոբալ հարցերի, միջազգային զարգացման եւ տնտեսական հարցերի գծով գլխավոր տնօ...
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...