Տպել
21.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով:

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:

Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ:


21.09.2022
Պետական այրերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 21-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայրե...