Տպել
23.09.2022
Արմեն Գեւորգյանի հայտարարությունն Իզմիրում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

«Հարգելի՛ նախագահող, հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող՝ իմ առաջին հայտարարության մեջ կցանկանայի ուրվագծել այն հիմնական խնդիրները, որոնց վրա մտադիր եմ կենտրոնանալ:

Գործընկերնե՛ր, ինչպես գիտեք, COVID-19-ը, մեծ մարտահրավեր հանդիսանալով ամբողջ մարդկության համար, առանձնահատուկ խնդիր էր դարձել նաեւ Եվրոպայի խորհրդի համար: Նկատի ունեմ մեր աշխատանքի սահմանափակումները, որոնք միանշանակ նվազեցրել են կազմակերպության ներսում փոխգործակցության մակարդակը: Անհրաժեշտ կլինի տեղական ժողովրդավարության հարցերի առումով նոր թափ հաղորդել Եվրոպայի խորհրդի ինստիտուտների համատեղ աշխատանքին եւ փոխգործակցությանը:

Երկրորդ, մենք պետք է կենտրոնանանք այն հիմնական մարտահրավերների բացահայտման եւ քննարկման վրա, որոնք մեր հասարակություններում խարխլում են սոցիալական համերաշխության անհրաժեշտ մակարդակը: Դա համապատասխանաբար ազդում է տեղական ժողովրդավարության որակի եւ տեղական ու տարածաշրջանային իշխանությունների աշխատանքի վրա:

Այս երկրորդ անելիքի համատեքստում է, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի խորհրդի շատ երկրներում արդիական են դառնում մի շարք հարցեր: Ոչ միայն դաշնային եւ կենտրոնական կառավարություններն են բախվում մեծ մարտահրավերների, այլեւ՝ տարածաշրջանային եւ տեղական իշխանությունները: Սակագների բարձրացումը հանգեցնում է ոչ միայն բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի նվազեցմանը, այլեւ ազդում է քաղաքային եւ տարածաշրջային իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Կարեւոր է ապահովել առողջապահական հաստատությունների, կրթական, մշակութային, սպորտային եւ այլ ծառայությունների անխափան եւ առավելագույնս արդյունավետ գործունեությունը:

Կանխատեսվում է համայնքներում անվտանգության ընդհանուր վիճակի վատթարացում, հանցավորության եւ կոռուպցիայի պոտենցիալ աճ: Բնակչության ֆինանսական եւ այլ սոցիալական աջակցության խնդիրները լուծելիս տեղական շատ իշխանություններ կարող են բախվել բյուջետային խնդիրների: Նման օգնության տրամադրումը կամ բացակայությունը կարող է քաղաքացիների հավասարության եւ հանրային միջոցների ու ռեսուրսների  արդար բաշխման խնդիրներ առաջացնել:

Ընդհանրապես, նման դժվարություններն ու խնդիրները կարող են խարխլել հասարակության մեջ սոցիալական վստահության հիմքերը եւ նվազեցնել իշխանությունների հեղինակության եւ լեգիտիմության մակարդակը:

Սոցիալական բողոքները կարող են սրվել, ինչն էլ կարող է հանգեցնել նոր, ոչ ստանդարտ քաղաքական գործընթացների: Սա կարող է հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների նոր մարտահրավերների:

Ելնելով վերը նշվածից՝ կարեւոր ու տեղին է, որ Եվրոպայի խորհուրդն իր համապատասխան կառույցների միջոցով մշտապես վերահսկի հետեւյալ խնդիրները.

1. Արդյունավետ եւ շարունակական համագործակցությունն անդամ պետությունների կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների միջեւ՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամի դժվարություններն ու հետեւանքները՝ տեղական ինքնակառավարման մարմինների լավագույն կարողությունները պահպանելու եւ, մասնավորապես, բյուջետային հարաբերությունների առումով:

2. Անդամ պետություններում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների եւ ժողովրդավարության նորմերի պաշտապանություն եւ, արդյունքում, հասարակություններում սոցիալական համերաշխության բարձր մակարդակի պահպանում՝ ավելի արդյունավետ եւ պատասխանատու տեղական ժողովրդավարության համար»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը:


23.09.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, Հանձնաժողովի հարգելի՛ ...

23.09.2022
Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Առցանց նիստին մասնակցել են նաեւ ԱՊՀ Մ...

23.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործու...

23.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթ...