Տպել
28.09.2022
Կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց հավելավճար տրամադրելու կարգը
1 / 5

Կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի եւ կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած անձանց յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը: Գործող կարգավորմամբ` ի տարբերություն այլ մարմինների` վերոնշյալ անձանց համար աշխատանքային եւ ծառայության ստաժի հաշվարկման որեւէ մեխանիզմ նախատեսված չէ. ոչ հավելավճարի եւ ոչ էլ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճ տեղի չի ունենում:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նոր կարգավորմամբ կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումն այլ աշխատանքի անցնելու պարագայում: Հնարավորություն կտրվի Դատախազությունում կամ Քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում օգտվել Հատուկ քննչական ծառայությունում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքից: Կկարգավորվեն նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի հարցադրման` փոխնախարարը պարզաբանել է, որ ստաժի հավելավճարը կհաշվարկվի 2024 թ. հուլիսի 10-ից: Օպերատիվ-հետախուզական թիմը նոր է ձեւավորվում, եւ դեռեւս ստաժի հաշվարկման խնդիր չկա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնության ընդունումը, նշել է. «Պետական ծառայությունը չպետք է լինի հարստահարվելու միջոց, այլ պետք է լինի արժանապատիվ ապրելու եւ այլ եկամուտներ չփնտրելու հնարավորություն»:

Կառավարության հաջորդ առաջարկը վերաբերել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի լրացմանը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Գործող օրենսդրության համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար հիմք եւ լիազորող նորմ է Կառավարության «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը: Այն ընդունվել է դեռեւս 2010 թ., երբ պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ: Իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու նպատակով օրենքում ավելացվել է նորմ, որով Կառավարությունն է հաստատելու պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձեւերը:

Քննարկված օրենսդրական առաջարկներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
 


28.09.2022
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում
Առողջապահության հարցերի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 28-ին համատեղ հանդիպում-քննարկում են ունեցել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ոլորտային վարչությունների ղեկավարների մասնակցությամբ: Հա...

28.09.2022
Բարելավվում է քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի բոլոր նախագծերը վերաբերել են քաղաքաշինության ոլորտին: Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է հիմնովին վերանայել քաղաքաշինության ոլորտի լ...

28.09.2022
Սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի խնդիր. Թագուհի Թովմասյան
Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 28-ին Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Միս...

28.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին: ԱԺ փոխնախագահը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ...

28.09.2022
Համագործակցությամբ կարելի է լուրջ ձեռքբերումներ ունենալ եւ հաջողություններ գրանցել. Անտիգոնի Պերիֆանու
Համագործակցությամբ կարելի է լուրջ ձեռքբերումներ ունենալ եւ հաջողություններ գրանցել. ասել է Հունաստանի խորհրդարանի Խորհրդարանական աշխատանքի տնօրինության տնօրեն Անտիգոնի Պերիֆանուն՝ «Խորհրդարանական մարմինների դերը խորհրդարանի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում» թեմայով աշխա...

28.09.2022
Փոփոխություններ` ուղղված հաշտարարության ինստիտուտի զարգացմանը եւ դատարանների ծանարաբեռնվածության թեթեւացմանը
Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաեւ դատարանների ծանարաբեռնվածության թեթեւացման նպատակով գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Հաշտարարության մասին» եւ կից մի շարք օրենքներում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ հարցն առաջին ընթե...

28.09.2022
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
Գործող կարգավորումներով վարույթի շրջանակում որոշումներ կայացնելու եւ կատարողական գործողություններ կատարելու իրավասություն ունի միայն վարույթն իրականացնող հարկադիր կատարողը: Կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողների կողմից իրականացնելը հնարավոր է միայն հարկադիր կատարողների խումբ ձեւավորե...

28.09.2022
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության
«Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաե...

28.09.2022
Առաջարկվում է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ունենալ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված` Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբեր...

28.09.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

28.09.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...