Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաեւ դատարանների ծանարաբեռնվածության թեթեւացման նպատակով գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Հաշտարարության մասին» եւ կից մի շարք օրենքներում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:
Ըստ հիմնական զեկուցողի` դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է զորավարժություններին եւ վարժական հավաքներին մասնակցելու դեպքում սահմանել հաշտարարի գործունեության կասեցման ժամկետ:
Նախաձեռնությամբ կատարվել են տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ:
Բոլոր փոփոխությունները` կից հղմամբ:
Փոխնախարարի խոսքով` նախաձեռնությունը լրամշակվել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության հիման վրա:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ կոչ արել տալ դրական եզրակացություն:
Լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: