Տպել
03.10.2022
Անվճար եւ անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի
1 / 8

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաեւ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները: Անվճար եւ անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Ըստ այդմ՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


03.10.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց
Հոկտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգայի...

03.10.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի
Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել...

03.10.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

03.10.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...