Տպել
04.10.2022
Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում. Կարեն Գիլոյան
1 / 1

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում եւ առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ԱԺ հոկտեմբերի 4-ի հերթական նիստում՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:

«Իրականում այս օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ եւ մեկ բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջեւ խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված: Կառավարության ընդունած 89 եւ 450 որոշումներով այլեւս նման խնդիրներ չեն առաջանա»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...