Տպել
04.10.2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը եւ ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
1 / 3

Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը:

Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Նախատեսվող կարգավորումներով որոշ ընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պայման, մասնավորապես, որոշ ընտանեկան գործերով մինչ դատարան դիմելը կնախատեսվի պարտադիր հաշտարարության պահանջ: Նշված վեճերով կողմերը կկարողանան դատարան դիմել միայն այս արտադատական կարգը պահպանելուց հետո: Նշված կանոնի մասով առաջարկվել են որոշ բացառություններ, օրինակ՝ եթե հնարավոր չլինի հաշտարարություն նշանակել, ապա կողմը կկարողանա առանց արգելքի դիմել դատարան:

«Պարտադիր հաշտարարության ինստիտուտի սահմանման առումով կարեւոր է նշել, որ կողմերը չեն զրկվում դատական պաշտպանության իրավունքից եւ հնարավորություն ունեն դիմելու դատարան վեճի լուծման արտադատական կարգի իրացումից հետո, ինչը համահունչ է նաեւ ՄԻԵԴ դատական պրակտիկային»,- ասել է փոխնախարարը:

Սահմանվել է առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն՝ տեսաձայնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ: Սահմանվել են հաշտարարի թեկնածուի ընտրության եւ նշանակման էլեկտրոնային կարգը, հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումները: Նախատեսվել են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներն ու հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի՝ լիցենզավորված հաշտարարների վերալիցենզավորման հնարավորությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ գործող հաշտարարները 6 ամսվա ընթացքում վերապատրաստման միջոցով լիցենզիան թարմացնելու հնարավորություն կունենան: Վերապատրաստումից հրաժարվելու դեպքում վերջիններս կզրկվեն լիցենզիայից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել. այս մասին հայտնել է պատգամավոր Արփինե Դավոյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...