Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու
Վահագն Հովակիմյանը:
Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրության հարցերն են:
Վահագն Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանը վերջին տարիներին ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է: «Չկա ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության ինքնիշխանության դեմ:
Թեկնածուի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել: Դրան նպաստել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ հայաստանյան քաղաքական ուժերը, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններն ու դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները, դեռեւս գործող ԿԸՀ-ն եւ այլն:
Ընտրական համակարգի բարեփոխումը շարունակական գործընթաց է, որի առանցքում պետք է լինի առավել թափանցիկության ապահովումը: Այս համոզմունքն է հայտնել Վահագն Հովակիմյանը:
Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում չի խնայելու ջանքերը, որպեսզի նպաստի, որ Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա:
«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության եւ վստահելիության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային»,- հավաստիացրել է Վահագն Հովակիմյանը:
Պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ է թեկնածուի համար ժողովրդավարությունը՝ Վահագն Հովակիմյանն ասել է. «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»:
Պատգամավորներ Էմմա Պալյանը եւ Խաչատուր Սուքիասյանը դրական են գնահատել Վահագն Հովակիմյանի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ նա, ընտրվելու պարագայում, լավագույնս կիրականացնի իր աշխատանքը:
ԿԸՀ նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա Վահագն Հովակիմյանին գնահատել է որպես սկզբունքային, պայքարող, ժողովրդավարական արժեքները մշտապես գնահատող եւ արդարադատություն որոնող անձնավորություն:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 10-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն-11:40-12:00:...
Խորհրդարանն ընտրել է ԿԸՀ անդամներ
ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված վերոնշյա...
ԿԸՀ նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Հիշեցնենք, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ա...
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը եւ Արուսյակ Տերչանյանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: Հոկտեմբերի 7-ին հրավիրված ...
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին: Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը եւ Նունե Հովհաննիսյանը
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին եւ Նունե Հովհաննիսյանին: Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշ...
Հոկտեմբերի 7-ին` ժամը 13:30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ ...
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Հոկտեմբերի 7-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել հոկտեմբերի 7-ին` ժամը 13:30-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջարկվել են ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածուներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը: ԱԺ «Ք...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...