Տպել
17.10.2022
Օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար. հանձնաժողովը քննարկել է բյուջետային համակարգին առնչվող նախագծեր
1 / 8

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում նաեւ ամրագրվում է կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, եւ որը պետք է գտնվի ՀՀ կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականներն առաջին ընթարցմամբ քննարկել են ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ՀՀ կառավարության մի քանի որոշումների համար իրավական հիմք ապահովելու, ինչպես նաեւ հետագայում համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները:

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթն ու օրինագիծը ստացել են դրական եզրակացություն:


17.10.2022
Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը. ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի...

17.10.2022
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 17-ին Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...

17.10.2022
Կոչ եմ անում միջազգային գործընկերներին խստորեն եւ հասցեական դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով երկկողմ հարաբերություննե...

17.10.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...