ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:
Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաեւ, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ընդգծվել է նաեւ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը:
Ներկայացվել են Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների 2023 թ. բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ. ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ըստ նրա՝ նշված գումարի շրջանակում նախատեսվո...
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, եւ ակնկալվում է, որ այս մասով կլինի պ...
Բյուջետային քննարկումների առանցքում են եղել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, գազամատակարարման ու էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի խնդիրները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թ. բյուջեն 1 միլիարդ 109 մլն դրամ է, որից 80 տոկոսն ուղղվելու է աշխատանքի վարձատրությանը, իսկ շուրջ 16 տոկոսը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ձեռքբերմանը: Վերոնշյալ 16 տոկոսի 6,2 տոկոսն...
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությա...
ԲՏԱ նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են 2023 թ. պետբյուջեի քննարկումները
2023 թ. նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ...
ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոնները
ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով 2023 թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց. նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նի...
Ներկայացվել են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտների՝ 2023 թ. հատկացումները
Մեր բոլոր պատկերացումները՝ տնտեսական, ոլորտային, քաղաքական, պետական բյուջեի նախագծում արտացոլված են: Հիմնական շեշտադրումներով եւ այս կառուցվածքով հնարավոր կլինի 2023 թ. մեր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտե...
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները: ՀՀ ֆինանսնե...
Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը:...