Տպել
01.11.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի
1 / 3

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, եւ ակնկալվում է, որ այս մասով կլինի պատասխանատվության միջոց: Նախորդ տարի եղել է նման 1 դեպք:

«Համակենտրոնացման հայտարարագրման 40 գնահատման վարույթ ունենք, 40 դեպքով տրվել է թույլտվություն: Չհայտարարագրված համակենտրոնացման մասով 11 տնտեսվարող սուբյեկտի ենթարկել ենք պատասխանատվության: Անբարեխիղճ մրցակցության մասով արձանագրվել է 56 իրավախախտում, նախորդ տարի՝ 65»,-մասնավորապես, ասել է նա:

Հայկ Կարապետյանը նշել է, որ նախորդ տարի տուգանքների չափը կազմել է 64 մլն դրամ, այս տարի՝ ավելի քան 600 մլն դրամ: Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության համար օրերս հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի: Տուգանքի չափը կազմել է 433 մլն դրամ, ինչն աննախադեպ է հանձնաժողովի գործունեության ընթացքում: Տուգանված մյուս տնտեսվարողները զբաղվել են ասֆալտապատմամբ եւ գնումների գործընթացով:

Այս տվյալները հնչեցվել են ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Գալիք տարում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործունեությունը կիրականացնի՝ ստանալով 594 մլն 829 հազար դրամ: Գումարի 84,5 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին եւ դրան հավասարեցված վճարների հոդվածներին:

2023 թ. հանձնաժողովը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, այն է՝ մրցակցային օրենքի խախտումների բացահայտումը, ապրանքային շուկաների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ համակենտրոնացումների եւ պետական օժանդակությունների թույլտվությունների գնահատման վարույթները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...