Տպել
02.11.2022
Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը
1 / 1

2023 թ. համար կրճատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումը: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը:

«Մենք տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մատնանշելով ավտոպարկի կրճատումը: Նա ընդգծել է, որ այս տարի 6 մեքենա է կրճատվել. ընդհանուր 46-ից դարձել է 40:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ավտոպարկի կրճատումը միակը չէ. «Վարչապետի լիազորությունների ապահովում» ծրագրով առկա է 86 մլն դրամի նվազում, նաեւ ավարտվել է «Պետական հատվածի արդիականացում» ծրագիրը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 217 մլն չափով ավելացել է «Հանրային իրազեկում» ծրագրի, ինչպես նաեւ՝ «Հայաստան-Սփյուռք» գործակցության ծրագրի բյուջետային հատկացումը: «1,4 մլրդ ավելացում ունենք «Տեսչական վերահսկողության» ծրագրով, որի շրջանակում տարբեր միջոցառումներ է իրականացվելու՝ տեսչական մարմինների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք տեսչական վերահսկողության 1,4 մլրդ ավելացումը ենթադրում է նաեւ աշխատակիցների քանակի ավելացում եւ աշխատավարձերի բարձրացում: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաստիքների ավելացում չեն նախատեսել. կան բազմաթիվ թափուր հաստիքներ, որոնք լրացնելու կարիք ունեն: Նա ընդգծել է, որ տեխնիկական լուրջ ապահովման խնդիր է լուծվում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...