Տպել
02.11.2022
Ներկայացվել են իշխանության, պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված հատկացումները
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պատգամավորների քննարկմանն են ներկայացվել ՀՀ իշխանության, պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թ. ՀՀ նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 1 մլրդ 686 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է մոտ 65 մլն դրամով:

ՀՀ Ազգային ժողովի համար նախատեսված հատկացումները 2023 թ. կկազմեն 6 մլրդ 920 մլն դրամ՝ ընթացիկ տարվա 6 մլրդ 218 մլն դրամի դիմաց: Ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է  2023 թ. հունվարի մեկից աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմին հաջորդ տարի կհատկացվի 19 մլրդ 895,8 մլն դրամ՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 883,7 մլն դրամի դիմաց:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմին հատկացվելիք գումարի նվազումը պայմանավորված է որոշ հանգամանքներով: Մասնավորապես, կան ծրագրեր, որոնք 2023 թ. կա՛մ չեն շարունակվելու, կա՛մ իրականացվելու են այլ մարմինների կողմից:

Սահմանադրական դատարանին կհատկացվի 879 մլն դրամ ֆինանսավորում՝ 2022 թ. 834,6 մլն դրամի դիմաց:

Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 16 մլրդ 668 մլն դրամ: Այս տարվա հատկացումը կկազմի 15 մլրդ 149 մլն դրամ:

Արդարադատության նախարարությանը նախատեսված է հատկացնել 26 մլրդ 35 մլն դրամի ֆինանսավորում՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 510 մլն դրամի դիմաց:

Գլխավոր դատախազության գծով ֆինանսավորումը կկազմի 7 մլրդ 623 մլն դրամ, այս տարի ֆինանսավորման չափը կկազմի 7 մլրդ 86 մլն դրամ:

Պետական վերահսկողական ծառայության համար գալիք տարում նախատեսված է 1 մլրդ 400,8 մլն դրամ, ընթացիկ տարում` 764,7 մլն դրամ:

Քննչական կոմիտեին 2023 թ. կտրվի 11 մլրդ 342 մլն դրամ՝ այս տարի սպասվող 9 մլրդ 755 մլն դրամի դիմաց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը կկազմակերպի 753,5 դրամի շրջանակում: Ընթացիկ տարում այդ գումարը կկազմի 370 մլն դրամ:

Հակակոռուպցիոն կոմիտեին գալիք տարում կհատկացվի 2 մլրդ 441 մլն դրամ` ընթացիկ տարվա 1 մլրդ 14,6 մլն դրամի դիմաց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստանա 1 մլրդ 376,8 մլն դրամ. 2022 թ. սպասվում է, որ այդ թիվը կկազմի 1 մլրդ 312,2 մլն դրամ:

Նախարարը ներկայացրել է նաեւ 2021 թ. ֆինանսական հատկացումները:


02.11.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 70 միլիոնով ավելի գումար
ՄԻՊ աշխատակազմին «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ: Այս տարվա սպասվող ծախսերի հանրագումարը կազմում է 542 մլն 400 հազար դրամ, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 531 մլն 272 հազար դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ հինգ միջոցառմամբ: ԱԺ մարդու իրավունքներ...

02.11.2022
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
ՀՀ Ազգային ժողովի 2023 թ.  բյուջետային հայտում կատարվել են նվազեցումներ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 2-ի ԱԺ պետական-իրավական հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացն...

02.11.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են բյուջետային քննարկումները
Պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. պետբյուջեի քննարկումները: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի լիազորությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմ...

02.11.2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տ...

02.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.11.2022
Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը
2023 թ. համար կրճատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումը: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը: «Մենք տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից...

02.11.2022
Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս. ՀՀ վարչապետի ելույթն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարեւոր ցուցանիշ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնա...

02.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...