Տպել
03.11.2022
Քննարկվել են եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող եկամուտներն ու ծախսերը
1 / 5

Երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ:  2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ:

«Թվերը նկատելի ձեւով ցույց են տալիս, որ այդ աջակցության ծավալները գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում մեր նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերում»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետեւանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: Առաջնային է նաեւ Եվրոպական միության եւ ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը:

2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում եւ ԵՄ երկրներում եւ այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձեւաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաջորդիվ հայտնել է, որ Հայաստանի արտաքին առեւտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաեւ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը: Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 24,5 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով:

Նախարարը նաեւ հայտնել է, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արեւելյան  գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը: «Մեզ համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի  ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,-մասնավորապես, ասել է Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով հարցի ընթացքը:


03.11.2022
2023 թ. նախատեսվում է մի շարք երկրներում բացել դիվանագիտական ներկայացուցչություններ եւ գրասենյակներ. քննարկվել են ԱԳՆ 2023 թ. բյուջեի հատկացումները
Արտաքին գործերի նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 510 մլն դրամ ծախսային գումար 2022 թ. 18 մլրդ 434 մլն դրամի փոխարեն: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հան...

03.11.2022
Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան
Պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ նրանք կստանան հավելավճար. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում ...

03.11.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

03.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

03.11.2022
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
Գովելի է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հեղինակության բարձրացման հանգամանքը: Այս բոլոր ձեռքբերումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյա...

03.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժղովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...