Տպել
09.11.2022
Հանձնաժողովի նիստում ամփոփվել են 2023 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված մի շարք ոլորտների բյուջետային հատկացումները
1 / 1

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2023 թ. պետբյուջեով նախատեսված տնտեսական ոլորտին առնչվող մի շարք ցուցանիշներ: Ըստ փոխնախարարի՝ տնտեսության ոլորտին նախատեսվել է հատկացնել 212 մլրդ 528 մլն դրամ:

Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ կապիտալ ծախսերի կատարման հետ կապված կան խնդիրներ, այդ իսկ պատճառով կոչ է արվել գործընկեր նախարարություններին լինել իրատեսական:

2023 թ. համար ավելացել են սոցիալական ոլորտի ծախսերը՝ կապված թոշակների եւ ընտանեկան նպաստների բարձրացման հետ: Ըստ փոխնախարարի՝ 2023 թ. պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. ամեն ինչ կարվի առողջապահության եւ կրթության ոլորտների ծախսերի աճի ավելացման ուղղությամբ: «Այս բնագավառները Կառավարության ծրագրով համարվել են գերակա»,-ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը եւ հավելել, որ կավելանան նաեւ տնտեսական ոլորտի բյուջետային հատկացումները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում ամփոփվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...