Տպել
09.11.2022
Կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում
1 / 6

Նախագծով կանոնակարգվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտանգության եւ բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը եւ դրանց կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագիծը քննարկել է նոյեմբերի 9-ի նիստում:

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունների կանոնակարգման միջոցով  բացառել դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի անվտանգության վրա:

Փոխնախարարի խոսքով նախագիծը վերաբերում է միայն սերմերի եւ տնկանյութերի ներմուծման սահմանափակմանը, որը վերաբերում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներին: Արման Խոջոյանը նշել է, որ այն չի վերաբերում սննդամթերքում առկա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներին, որը կանոնակարգվում է այլ օրենքով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի այն հարցին, թե որ կառույցն է ստանձնելու օրենքի վերահսկման գործառույթը, նշվել է, որ վերահսկողությունն իրականացնելու է Սննդամթերքի անվտանգության տեսչությունը:

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմական զեկուցողի բացկայության պատճառով հետաձգվել է:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...