12.11.2022
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները նոյեմբերի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
12.11.2022
ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի արվեստասեր բնակիչներին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նոյեմբերի 12-ին այցելել է Արտաշատ խոշորացված համայնք՝ հանդիպելու մշակութային դպրոցների հիմնախնդիրներով հետաքրքրված բնակիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: ...