Տպել
14.11.2022
Աշխատաժողով՝ ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմերի հարթակում
1 / 17

Փորձը եւ գիտելիքները, որոնք ունի ԱՄՆ Կոնգրեսը հետազոտությունների ոլորտում, հետաքրքիր է ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի համար: Սա ինքնատիպ մեկնարկն է այն հարաբերությունների, որոնք ձեւավորվում են ԱԺ-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ նաեւ աշխատակազմերի հարթակում: Շատ կարեւոր է, որ այն փորձագետները, որոնք օժանդակում են պատգամավորների գործունեությանը, լինեն պատրաստ, իրազեկ եւ զինված գիտելիքներով: Փորձագիտական եւ վերլուծական կենտրոնը ՀՀ ԱԺ աշխատակազմի կարեւոր գիտական ներուժն է: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նոյեմբերի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խմբի անդամներին: Նա նշել է, որ նման հանդիպումները կարեւոր են նաեւ արտասահմանյան գործընկերների համար՝ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության աշխատակիցների կողմից իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելու եւ ներկայացնելու տեսանկյունից:

Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խումբը նոյեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի աշխատակիցների համար անցկացնում է տեխնիկական աջակցության խորհրդատվություն՝ «Ճշգրիտ եւ անկախ խորհրդարանական հետազոտությունների ընդլայնում` քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար» թեմայով:

Շնորհակալություն հայտնելով նման հարթակի ստեղծման համար՝ Հեղինե Խաչիկյանը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների օգնությամբ ՀՀ ԱԺ եւ Կոնգրեսի աշխատակազմերի հետագա փոխգործակցությունը կդառնա ինստիտուցիոնալ:

Աշխատաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի նախկին ղեկավար Թոմաս Կանը, օրենսդրական նախկին ղեկավար Քրիստինա Դանկլին, Հետազոտական ծառայության մի խումբ վերլուծաբաններ:

Կարեւորելով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը՝ Ներկայացուցիչների պալատի փորձագետները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքականության առաջարկներն ուղղորդելու, քաղաքականության բարդ թեմաներում հմտորեն կողմնորոշվելու համար: 


14.11.2022
Քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց «Անկախ կյանքի կենտրոնի» ամերիկյան մոդելը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Անկախ կյանքի կենտրոնի» ամերիկյան մոդելի եւ ՀՀ-ում դրա տեղայնացման նախադրյալների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտր...

14.11.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստ...

14.11.2022
Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կունենա. Սուրեն Պապիկյան
Նախագծով առաջարկվում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան` բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչպես նաեւ ստեղծել նախադրյալներ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար. ասել է ՀՀ պաշտպանության նախարար ...

14.11.2022
Քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող միջազգային փաստաթուղթը
Հայաստանի Հանրապետությունը 2007 թ. ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան: Կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից է, լուծում է կոնվենցիայով բավա...

14.11.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.11.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...