National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.11.2022
Տեսալսողական մեդիամիջոցները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ. հարցը քննարկվել է ԱԺ հերթական նիստում
1 / 5

Այսօր մեր տեսալսողական միջոցներում կան անվանումներ, որոնք շատ նման են կամ կապվում են նախկինում գործող խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նա հավելել է՝ մտահոգություն կա, որ այդ միտումը կարող է շարունակվել:

Ուստի, օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ: Ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միաջազգային կարգավորումներին:

Գեւորգ Պապոյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ պատանեկան խաղամոլությանը վերաբերող հարցին, նշել է, որ թեեւ իրավական առումով հարցը կարգավորված է, սակայն հասկանալով հարցի ենթատեքստը, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ մեկ այլ՝ արդեն գործող կարգավորմամբ անկանխիկ խաղադրույթները վերացնելով, ըստ էության, խնդիրը դառնում է վերահսկելի:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: 


15.11.2022
Քննարկվել են Հայաստանի լոգիստիկ ընդհանուր խնդիրներին վերաբերող հարցեր
«Գյումրու չոր նավահանգիստ» ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մեծ փիլիսոփայություն կփոխվի Հայաստանի ամբողջ լոգիստիկ համակարգում. Հայաստանը կդիտարկվի նաեւ որպես տարանցիկ երկիր շատ ապրանքների ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման համար: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Հայաստանի ...

15.11.2022
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կնպաստի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը
Վավերացնելով արձանագրությունը՝ մեր երկիրը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունք...

15.11.2022
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
Խորհրդարանը նոյեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ ...

15.11.2022
Կներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել այդ բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի ...

15.11.2022
Նախատեսվում է սահմանափակել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը Հայաստան
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է Հ...

15.11.2022
Կդյուրացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն դեռեւս որպես անշարժ գույքի առանձին միավոր չգրանցված եւ հասցե չունեցող միավորը գրանցված անշարժ գույքի միավորին միավորելու դեպքում հասցեավորման որոշում ներկայացնելու պ...

15.11.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանա...

15.11.2022
Առաջարկվող նոր կարգավորմամբ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու ե՛ւ կազմակերպության ներկայացուցչությունում, ե՛ւ մասնաճյուղերում աշխատելիս ունենալ նույն իրավունքները
Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտ...

15.11.2022
Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել
Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական)...

15.11.2022
Նախատեսվում են միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ
2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը բաղկացած է 35 հոդվածից եւ բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական...

15.11.2022
Հարկային քաղաքականության փոփոխություններ 4 հիմնական ուղղություններով
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով հարկային քաղաքականության փոփոխություններ է առաջարկվում 4 հիմնական ուղղություններով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման...

15.11.2022
Քննարկվել է «ՀՀ, ԵՄ եւ դրա անդամ պետությունների միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Համաձայնագրի նպատակն է, մասնավորապես, ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական...

15.11.2022
Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը նոյեմբերի 15-ին քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆի...

15.11.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Էներգետիկայի մասին» օրենքում
2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրվող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի առանձնահատկությամբ պայմանավորված՝ ...

15.11.2022
Քննարկվել է հեռուստաընկերությունների իրավական պաշտպանությունը բարելավող օրենսդրական նախաձեռնությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեռուստաընկերությունների իրավական պաշտպանությունը բարելավելու նպատակով լրացումներ է առաջակում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը...

15.11.2022
Հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման համար առաջարկվում է սահմանել միասնական հերթականություն
Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանն առաջարկում են միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առա...

15.11.2022
6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը
Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ազգային ժողովը նոյե...

15.11.2022
Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի...

15.11.2022
Խորհրդարանը քննարկել է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75.000 դրամ դարձնելու հարցը
Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սար...

15.11.2022
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում 2023 թ. փետրվարի մեկից կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու են միայն բանկերի միջոցով
Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: ՀՀ աշխատանքի ...

15.11.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ հերթական նիստին մասնակցել է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարտուն Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am