««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:
Վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվել է կատարել փոփոխություն: Մասնավորապես, սահմանելով, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել: «Առաջարկն ընդունելի չէ, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնազերծման եւ ոչնչացման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով»,-պարզաբանել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հիմնավորելով գործող օրենքի հոդվածներով: «Մեր կողմից ներկայացված նախագծով կատարվող փոփոխությունը, ըստ էության, նպատակ ունի հստակեցնելու առկա օրենսդրական ձեւակերպումը եւ նշված հարաբերությունների համար որեւէ նոր կարգավորում չի ենթադրում»,-ամփոփել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը:
Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը մտահոգիչ են համարել օրենսդրական նախաձեռնության 8-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:
Ելույթում Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար՝ նշելով, որ նախագծի բովանդակությունը վերաբերում է կադրային քաղաքականությանը: Միաժամանակ՝ նախագծով առաջարկվել է կատարել նաեւ իրավական շտկում:
Լրամշակված նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովի նիստում ընդունվել են ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը: Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո որեւէ առաջարկ չի ներկայացվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումները՝ ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ արտահերթ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությունները: Քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախա...
Քննարկվել են հայ-կանադական փոխգործակցության զարգացման հարցերը
Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին: «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարեւորել է երկկողմ հարաբերությու...
Պատգամավորները նոր կարգավորումներ են առաջարկում Ընտրական օրենսգրքում
Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Օրենքում 2021 թ. իրականացված փոփոխությունների համաձայն` Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին ...
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում
Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավ...
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը
Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագոր...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նոր մոտեցումներ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում
Օրենսդրական փաթեթի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի այնպիսի վերանայումն է, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջեւ սկզբնապես դրված նպատակներին. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփ...
Կնախատեսվեն իրավական հիմքեր խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար
Մեր օրենսդրության մեջ ակցիզային հարկի կիրարկումն ունի որոշ անհամապատասխանություններ, ինչը հակասում է նաեւ սպառման հարկերի միջազգայնորեն ընդունված մոտեցումներին: Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը...
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը նոյեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի օրակարգը: Կառավարության առաջարկով եւ ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված նախագծերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմ...
Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...