National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.11.2022
««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է
1 / 6

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ:

Նշվել է նաեւ, որ նախագիծը բարելավող նշանակություն ունի:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության գործընկերների հետ, սակայն որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն, ինչով էլ պայմանավորված՝ առաջարկվել է օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 28-ի հերթական նիստում:


28.11.2022
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով եղել են Վարշավայում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել են Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակում հայ խորհրդարանականները Վարշավա...

28.11.2022
Կարեւորվել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումը. հանդիպում Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի...

28.11.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am