Տպել
06.12.2022
Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը
1 / 3

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Ֆիզիկական անձանց մասով որեւէ փոփոխություն չի նախատեսվում. նրանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նպատակն է որոշակիորեն համաչափ դարձնել անշարժ գույքի հավաքագրման տեմպը: Ըստ նրա՝ իրավաբանական անձանց գույքային պարտավորությունների կատարումը կիսամյակային դարձնելով՝ որոշակի համաչափություն կապահովվի, ինչը համայնքներին թույլ կտա եկամուտները պլանավորել ավելի հարթ, իսկ դրանցից բխող ծախսերը եւս իրականացնել այդ ընթացակարգով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Դավիթ Առուշանյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...