«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն եվրո՝ երկու մասնաբաժիններով:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:
Ֆինանսների փոխնախարարը նշել է նաեւ, որ նախատեսված ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերություն համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, ինչպես նաեւ կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը եւ այլն:
Վահե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն դոլար:
Ըստ փոխնախարարի՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2022 թ. պետական բյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Վարկը կմարվի 12 տարվա ընթացքում, տոկոսադրույքները լողացող են:
Նշվել է, որ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Հանձնաժողովականներն օրենքների նախագծերին տվել են դրական եզրակացություն:
Միջազգային համաձայնագրերը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում:
Թագուհի Թովմասյանը պատասխանել է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահի հայտարարությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահի հայտարարության: Թագուհի Թովմասյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պատ...
Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին եւս կտրվի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով
Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ: ««Պետական պաշտոններ եւ պետա...
Նախագծով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն
Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որին ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ Փրկարար ծառայությունը: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողո...
Վլադիմիր Վարդանյանը փոփոխություններ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում
Քրեական դատավարության օրենսգրքում պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել: Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման փուլում մինչեւ 2024 թ. հունվարի 1-ն առաջարկվում է...
Օրենսդրական նախաձեռնությամբ կվերաբաշխվեն ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները. ՀՀ ֆինանսների փոխնախարար
«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումով առաջարկվում է հաստատված հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները. երեք տոկոսի փոխարեն կսահմանվի հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոս: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե...
Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի. Սեյրան Օհանյան
Ողջունում եւ կարեւորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում եւ տարածաշրջանում, շատ խնդիրներ եւ հետաքրքրություններ է պարունակում: Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգայ...
Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին`...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցեր...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարակ...
Դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...