Տպել
09.12.2022
Օրենսդրական փոփոխություններով առաջիկայում կկազմավորվի ՀՀ ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության փոխնախարար
1 / 5

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը համաձայն անցումային ժամանակացույցի: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Նշվել է, որ Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաեւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Կարեւորվել է ոստիկանական ոլորտում կրթական համակարգի բարեփոխումը:

Փոխնախարարի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է նաեւ ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության վերահսկողություն, ինչն ընդունված է զարգացած ժողովրդավարական երկրներում:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են բնագավառում բարեփոխումների գործընթացին եւ առկա խնդիրների լուծմանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության եւ ոստիկանության բնագավառում բարեփոխումների ծրագրերով: Պատգամավորը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Մտքերի փոխանակության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ընդգծել են ՆԳՆ մարմինների եւ աշխատակիցների պատասխանատվության բարձրացման կարեւորությունը, շեշտադրել համակարգի բարեփոխումների շարունակականությունը:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորների` 2020 թ. սկսած ավելացել է մեր երկրում հանցագործությունների թիվը: Հիմնականում անդրադարձ են կատարել ընդդիմության հանրահավաքների ընթացքում իրավապահ մարմինների գործողություններին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների` հանցագործություն է համարել մարտի 1-ի եւ այլ դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ իշխանությունների կառավարման շրջանում:

«Մեկուկես ամիս եւ ավելի դուք եւ ձեր գործընկերները փողոցներում էլ գրկեցիք, հարվածեցիք, հրեցիք, վիրավորեցիք ոստիկաններին, ինչ հնարավոր է արեցիք: Ամեն անգամ, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառվի, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկը չկասկածի, որովհետեւ ի տարբերություն նախկին ոչ հաճելի երեւույթների` այսօր իշխանությունն ընտրված եւ օրինական իշխանություն է: Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը բոլոր գործողությունների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ բարեփոխումների նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը: Նա նույնպես շեշտադրել է ՆԳՆ-ի գործունեության նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը: Սեյրան Օհանյանը նաեւ ներկայացրել է բովանդակային առաջարկություններ, վիճահարույց համարել կոչումների շնորհման վերաբերյալ դրույթը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով նախագծի արդյունավետությանը, նշել է, որ ներդրվում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ: Նրա խոսքով՝ կա մի կարեւոր հանգամանք. նախկինում ՆԳՆ-ն գործել է նախագահական համակարգում, իսկ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը կգործի խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ զսպումների ու հակակշիռների մեխանիզմը նախարարության նկատմամբ այդ վերահսկողությունն իրականացնելու  ավելի լայն հնարավորություններ է տալու, թույլ չի տալու, որ այն քաղաքականացվի: Ըստ նրա` ՆԳՆ-ն հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքների վրա:

Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր գործընկերներին համատեղ աշխատանքի կոչ է արել:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:


09.12.2022
Կառավարությունն առաջարկում է վերաբաշխել ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները
ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ...

09.12.2022
Առաջարկվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է հեղինակել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Առաջարկները քննարկվել են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խո...

09.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռը: Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման հ...

09.12.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն` 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն` 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն` 11:40-12:00:   ...

09.12.2022
Նախագծով վերացվում է օրենսդրական անհամապատասխանությունը
Խորհրդարանը քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ լրացումների ընդունման արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորնե...

09.12.2022
Տեղական տուրք կսահմանվի նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար. օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում
Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետությա...

09.12.2022
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումը
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղա...

09.12.2022
Առաջարկվում է ՏՏ ոլորտին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով
Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր...

09.12.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.12.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Զրուցակ...

09.12.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դե...

09.12.2022
Պետական պարտքի կառավարումը հուսալի եւ ոչ ռիսկային իրավիճակում է. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»` 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջե...

09.12.2022
Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգ...

09.12.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Silicon Mountains 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովում
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի ...

09.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակց...

09.12.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նախաձեռնողի առաջարկով եւ ԱԺ որոշմամբ օրակարգային որոշ հարցերի երկրորդ ընթեցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Որոշ նախագ...

09.12.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբե...