ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ 2022 թ. պետբյուջեով այս տարվա ընթացքում կատարվել են շուրջ 140 մլրդ դրամ վերաբաշխումներ, որոնց համաձայն վերաբաշխումների բացառությունները կազմել են ավելի քան 77 մլրդ դրամ, որից՝ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները՝ 66 մլրդ դրամ, համավարակի եւ ռազմական նշանակության ծախսերին ուղղվել է համապատասխանաբար՝ 1.6 մլրդ դրամ եւ 9 մլրդ դրամ, գործուղումների եւ պատվիրակությունների ընդունելության գծով՝ 0.6 մլրդ դրամ: Արդյունքում վերաբաշխումները բացառումներից հետո կազմել են ավելի քան 62 մլրդ դրամ՝ հասնելով օրենքով սահմանված 3 տոկոս վերաբաշխումների շեմին:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ նաեւ հավելյալ վերաբաշխումներ են իրականացվել պաշտպանության, սոցիալական, գյուղատնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ 5 մլրդ դրամ է հատկացվել Մանկական եվրատեսիլի կազմակերպման համար:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը:
Առաջարկվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է հեղինակել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Առաջարկները քննարկվել են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խո...
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռը: Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման հ...
Օրենսդրական փոփոխություններով առաջիկայում կկազմավորվի ՀՀ ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գոր...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն` 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն` 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն` 11:40-12:00: ...
Նախագծով վերացվում է օրենսդրական անհամապատասխանությունը
Խորհրդարանը քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ լրացումների ընդունման արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորնե...
Տեղական տուրք կսահմանվի նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար. օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում
Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետությա...
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումը
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղա...
Առաջարկվում է ՏՏ ոլորտին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով
Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Զրուցակ...
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դե...
Պետական պարտքի կառավարումը հուսալի եւ ոչ ռիսկային իրավիճակում է. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»` 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջե...
Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգ...
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Silicon Mountains 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովում
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի ...
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակց...
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նախաձեռնողի առաջարկով եւ ԱԺ որոշմամբ օրակարգային որոշ հարցերի երկրորդ ընթեցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Որոշ նախագ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբե...